Ի՞նչ կարգով օտարերկրացիները կարող են որդեգրել ՀՀ քաղացի հանդիսացող երեխաների

Որդեգրել ցանկացող օտարերկրացին որդեգրման ենթակա երեխա ընտրելու դեպքում դիմում է կենտրոնական մարմին, որը 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է նախարարությանը։

Նախարարությունը համապատասխան ուսումնասիրություն (որդեգրման մասին այլ դիմումների առկայություն և այլն) կատարելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կենտրոնական մարմնին գրավոր տեղեկացնում է որդեգրման հնարավորության մասին և, անհրաժեշտության դեպքում, նաև ուղարկում որդեգրման ենթակա երեխայի անձնական գործի պատճենահանված օրինակը։

Եթե որդեգրման ենթակա միևնույն երեխային որդեգրելու ցանկություն են հայտնել մեկից ավելի օտարերկրացի, ապա նրանց հանդիպումը երեխայի հետ կազմակերպվում է ըստ նրանց դիմումները տալու հերթականության։

Կենտրոնական մարմինը որդեգրել ցանկացող օտարերկրացու և որդեգրման ենթակա երեխայի անձնական գործերն ու նախարարության տեղեկանքը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է ՀՀ կառավարության աշխատակազմ։

ՀՀ կառավարության աշխատակազմը 3 աշխատանքային օրվա ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերի պատճեններն ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն (այսուհետ` ոստիկանություն), որը համապատասխան ուսումնասիրության արդյունքների մասին 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է ՀՀ կառավարության աշխատակազմին։

ՀՀ կառավարության որոշմամբ որդեգրման թույլտվություն (նախնական համաձայնություն) տալու կամ այն մերժելու դեպքում ՀՀ կառավարության աշխատակազմը 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է կենտրոնական մարմնին` վերադարձնելով նաև ստացված փաստաթղթերը։

Որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա որդեգրման մասին ակտը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցելուց հետո օտարերկրացին «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի 23-րդ հոդվածով սահմանված վկայականն ստանալու նպատակով դիմումի հետ միասին կենտրոնական մարմին է ներկայացնում`

1) որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը (պատճենը).

2) երեխայի ծննդյան և որդեգրման վկայականները (պատճենները).

3) որդեգրողի (որդեգրողների) անձը հաստատող փաստաթղթերի պատճենները։

Կենտրոնական մարմինը դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է միջպետական որդեգրումը հավաստող վկայական։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել