<<Էրեբունի>> բժշկական քոլեջի 1-ին կուրսի ուսանողուհուն առևանգե՞լ են

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի` Արտյոմ Ն.-ի:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ մարտի 15-ին <<Էրեբունի>> պետական բժշկական քոլեջի 1-ին կուրսի ուսանողուհի, անչափահաս Լենա Վ.-ին առևանգելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով իր ընկերների հետ, կազմակերպել և խմբի կազմում իրականացրել է անչափահաս Լենա Վ.-ի առևանգումը:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել