Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«ՇՏԱՊ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՆԵՐ
Հարգելի հայրենակիցներ,
Արյան պաշարների համալրման նպատակով խնդրում ենք ներկայանալ արյունատվության։
Երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից մինչև 12։30։ Խնդրում ենք մոտենալ անձնագրով։
☎️ Հեռ. 010-28-38-23
📍Հասցե․ Ներսիսյան 7
Դոնորների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ https://blood.am/arm/blood-donors/information»։