Ազգային ժողովի պատգամավորը դիմեց ՀԱՊԿ-ին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը ԱԺ ելույթների ժամանակ՝ անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, դիմեց ՀԱՊԿ-ին։

«Ադրբեջանական իշխանությունները հերթական լկտի սադրանքն են իրականացնում Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Հայ ժողովրդի և մեր, որպես ժողովրդի ներկայացուցիչ, համբերության բաժակը կարող է լցվել։ ՀԱՊԿ-ի պահվածքը անցնում է բարեկրթության բոլոր սահմանները, սա անընդունելի է։ Ես գտնում եմ, որ նախ և առաջ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը պարտավոր են իրենց ստանձնած պարտականություններն իրագործել։ Սա չի նշանակում, որ մենք մեր ճակատագիրն ու ամբողջ հույսերը կապում ենք այս կառույցի հետ»,-նշեց ԱԺ պատգամավորը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը սպառնալիք չէ, հայկական կողմը պարզապես չի ցանկանում նոր զոհեր, նոր վիրավորներ․ «Բայց եթե անհրաժեշտություն լինի մենք դրան պատրաստ ենք»։

«Կարծում եմ, որ եթե մեր դաշնակիցները ի զորու չեն կատարել իրենց պարտականությունները, մենք կարող ենք ունենալ այլ դաշնակիցներ և որևէ մեկը մեզ չի կաշկանդի այդ ընտրությունում։ Ես գտնում եմ, որ մենք որպես օրենսդիրներ պարտավոր ենք դիմել մեր գործընկերներին, որպեսզի իրենք կատարեն իրենց պարտականությունները», ասաց Վիգեն Խաչատրյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել