Վարչական դատարան հայցադիմում ներկայացնելու կարգը

Դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե`

1) չեն պահպանվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված` հայցադիմումին առաջադրվող պահանջները.
2) հայցադիմումը ստորագրված չէ, կամ այն ստորագրել է ստորագրելու լիազորություն չունեցող անձը կամ այնպիսի անձ, որի պաշտոնեական դրությունը նշված չէ.
3) չեն ներկայացվել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն` բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը, կամ նման միջնորդությունը մերժվել է.
4) մեկ հայցադիմումում միացված են մեկ կամ մի քանի պատասխանողին ուղղված` միմյանց հետ չկապված պահանջներ.

5) մինչև հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը հայցվորը դիմել է այն վերադարձնելու մասին:

Վարչական դատարանը հայցադիմումը վերադարձնելու մասին կայացնում է որոշում` եռօրյա ժամկետում որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը սահմանված կարգով ուղարկելով հայցվորին:

Վարչական դատարանը հայցադիմումը վերադարձնում է պատշաճ հիմնավորմամբ` նշելով բոլոր առերևույթ թերությունները:

Հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումը ստանալու օրվանից հետո` 15-օրյա ժամկետում, դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը դատարանում ընդունված է համարվում սկզբնական ներկայացնելու օրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել