Ո՞վ է պատասխանատու թափված աղբի համար

Աղբահանության ոչ պատշաճ կազմակերպման արդյունքները նկատելի են հասարակության յուրաքանչյուր անդամի համար: Շրջապատը աղտոտելու կամ դրա հետևանքները չվերացնելու համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն:

Աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրից երկու հարյուր հազար դրամի չափով: Նույն խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում՝ երկու հարյուրից երեք հարյուր հազար դրամի չափով:

Չսահմանված և (կամ) չնախատեսված տեղերում ու վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված և (կամ) նախատեսված աղբավայրերից դուրս աղբթափելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ քառասունից հարյուր հազար ՀՀ դրամի չափով: Այս խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ երեսունից հիսուն հազար դրամի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրից երկու հարյուր հազար դրամի չափով:

Առանց աղբահանության պայմանագրի աղբը հեռացնելը (թափելը) կամ պայմանագրով սահմանված վայրից (տեղից) դուրս աղբը հեռացնել (թափելը) առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանից երեսուն հազար դրամի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ քառասունից հարյուր հազար դրամի չափով: Այս խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունից հիսուն հազար դրամի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրից երկու հարյուր հազար դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել