Կենտրոն եվ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց դատավճիռ

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ նաև` Դատարան)
Դռնբաց դատական նիստում քննեց քրեական գործն ըստ մեղադրանքի`
Մարգար Մնացականի Օհանյանի` ծնված 1958 թվականի հոկտեմբերի 21-ին Երևան քաղաքում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, աշխատել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, նախկինում չդատապարտված, հաշվառված է Երևան քաղաքի Նորքի 2-րդ փողոցի 25/1 տանը, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով, արգելանքի տակ է 2011 թվականի օգոստոսի 30-ից,
Ստեփան Արամի Կարախանյանի` ծնված 1957 թվականի հունիսի 1-ին Վրաստանի Ախալքալակի շրջանի Դիլիսկա գյուղում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, աշխատել է ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, նախկինում չդատապարտված, հաշվառված է Երևան քաղաքի Սևաստոպոլյան փողոցի 30-րդ տանը, բնակվում է Երևան քաղաքի Դավթաշենի 3-րդ թաղամասի 9-րդ շենքի 22-րդ բնակարանում, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին,
Արա Ֆերդինանտի Լևոնյանի` ծնված 1970 թվականի հունվարի 27-ին Վայոց ձորի մարզի Գնիշիկ գյուղում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, աշխատում է ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժանմունքի պետ, նախկինում չդատապարտված, բնակվում է Երևան քաղաքի Շիրակի փողոցի 56-րդ շենքի 11-րդ բնակարանում, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին,
Սամվել Աբգարի Մախմուրյանի` ծնված 1957 թվականի մարտի 11-ին Արարատի մարզի Զովաշեն գյուղում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, միջին մասնագիտական կրթությամբ, աշխատում է ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժանմունքի տեխնիկ, նախկինում չդատապարտված, բնակվում է Երևան քաղաքի Նուբարաշենի 8-րդ փողոցի 12-րդ տանը, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ, 169-րդ, 238-րդ, 309-րդ, 357-360-րդ, 365-րդ, 366-րդ և 369-372-րդ հոդվածներով` Դատարանը
ՎՃՌԵՑ
Մարգար Մնացականի Օհանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքով ճանաչել անմեղ և արդարացնել` արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով:
Մարգար Մնացականի Օհանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և պատիժ նշանակել ազատազրկում` 6 (վեց) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման` պատժի կրման սկիզբը հաշվելով 2011 թվականի օգոստոսի 30-ից:
Մարգար Մնացականի Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Ստեփան Արամի Կարախանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Ստեփան Արամի Կարախանյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Ստեփան Արամի Կարախանյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ստեփան Արամի Կարախանյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 6 (վեց) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
Ստեփան Արամի Կարախանյանի նկատմամբ նշանակված պատժի ժամկետին հաշվակցել սույն քրեական գործով 2011 թվականի օգոստոսի 26-ի մինչև 2011 թվականի օգոստոսի 29-ը արգելանքի տակ գտնվելու ժամկետը` 3 (երեք) օրը, և վերջնական պատիժ սահմանել` ազատազրկում` 5 (հինգ) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Ստեփան Արամի Կարախանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան` 5 (հինգ) տարի ժամկետով:
Ստեփան Արամի Կարախանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Արա Ֆերդինանտի Լևոնյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և պատիժ նշանակել ազատազրկում` 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Արա Ֆերդինանտի Լևոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան` 4 (չորս) տարի ժամկետով:
Արա Ֆերդինանտի Լևոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Սամվել Աբգարի Մախմուրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և պատիժ նշանակել ազատազրկում` 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Սամվել Աբգարի Մախմուրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան` 4 (չորս) տարի ժամկետով:
Սամվել Աբգարի Մախմուրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 2011 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ Մարգար Մնացականի Օհանյանի գույքի վրա դրված կալանքը վերացնել:
Մարգար Մնացականի Օհանյանից, Ստեփան Արամի Կարախանյանից, Արա Ֆերդինանտի Լևոնյանից և Սամվել Աբգարի Մախմուրյանից, համապարտության կարգով, հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես դատական ծախս, բռնագանձել 82.440 (ութսուներկու հազար չորս հարյուր քառասուն) ՀՀ դրամ:
Դատավճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության քրեական վերաքննիչ դատարան` հրապարակելու օրվանից մեկամսյա ժամկետում: Աղբյուը` ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայություն:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել