30-ամյա տղամարդը ձեռքով ու ոտքով հարվածներ էր հասցրել 26-ամյա երիտասարդին, ապա հարվածել դանակով․ ոստիկանություն

Նոյեմբերի 12-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի փակ վնասվածք, գլխուղեղի ցնցում հարցականով, որովայնի բութ վնասվածք, կտրած-ծակած վերք, ձախ պերորիբիտալ հեմատոմաքերծված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վեդիի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդ:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքները ստացել է Ուրցաձոր գյուղի Տիգրան Մեծի փողոցի վաճառակետի մոտ ծագած վիճաբանության ժամանակ. 30-ամյա տղամարդը ձեռքով ու ոտքով հարվածներ էր հասցրել տուժածին, ապա հարվածել դանակով։

Բացատրական աշխատանքի արդյունքում 30-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել