Մեղադրվում է ինտիմ հանդիպումներ կազմակերպելու համար

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Արմեն Ն.-ի:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքում մարմնավաճառությամբ զբաղվող Նարինե Ն-ի, Վարդուհի Կ.-ի, Մարինե Վ.-ի և Շուշանիկ Դ.-ի հետ ծանոթանալուց հետո, պայմանավորվածության համաձայն, գույքային օգուտ ստանալով նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, 2012թ. մարտից մինչև 2013թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար, գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար կազմակերպել է վերջիններիս ինտիմ հանդիպումներն իր ծանոթ՝ արտերկրից Հայաստան ժամանած իր սիրիահայ հայրենակիցների հետ, և յուրաքանչյուր դեպքով հաճախորդ ապահովելու ծառայության դիմաց մարմնավաճառներից որպես միջնորդավճար՝ 10.000-ից 15.000-ական ՀՀ դրամ ստանալով, երկու և ավելի անձանց օգտագործելով, նպաստել է Նարինե Ն.-ի և մյուսների պոռնկությամբ զբաղվելուն։

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել