Ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատցվելու ընթացակարգը

Ազատազրկման դատապարտված հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց, բացառությամբ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար հինգ տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց, դատարանը կարող է հետաձգել պատիժը կրելը կամ ազատել պատիժը կրելուց այն ժամկետի սահմաններում, որի ընթացքում կինն ազատվում է աշխատանքից հղիության, ծննդաբերության, ինչպես նաև երեխայի մինչև երեք տարեկան դառնալու կապակցությամբ: Եթե սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում դատապարտված անձը հրաժարվում է երեխայից կամ նրան հանձնել է մանկատուն կամ խուսափում է նրան խնամելուց և դաստիարակելուց, որի համար գրավոր նախազգուշացվել է իր նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից, ապա նշված մարմնի միջնորդությամբ դատարանը կարող է դատապարտյալին ուղարկել դատավճռով նշանակված պատիժը կրելու:

Դատարանը, հաշվի առնելով դատապարտյալի վարքագիծը, երեխան երեք տարեկան դառնալուց հետո կամ նրա մահվան դեպքում կարող է դատապարտյալին ազատել պատիժը կրելուց կամ պատիժը փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով կամ դատապարտյալին ուղարկել պատժի չկրած մասը կրելու: Այդ դեպքում դատարանը կարող է պատժի չկրած ժամկետը լրիվ կամ մասնակիորեն հաշվակցել պատիժը կրելու ժամկետին:

Եթե դատապարտյալը պատիժը կրելուց ազատվելու ժամանակահատվածում կատարել է նոր հանցանք, ապա դատարանը նրա նկատմամբ պատիժ է նշանակում օրենքով նախատեսված կանոններով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել