ՏԿԵ նախարարը՝ Որոտան, Բարձրավան, Շուռնուխ համայնքների ճանապարհների մասին

«Մենք Սյունիքում բազմաթիվ ճանապարհներ ենք կառուցում հիմա և շարունակելու ենք կառուցել։Սկսած կարևոր ռազմավարական ճանապարհներից, սկսած Հյուսիս-հարավի Քաջարան- Սիսիան հատվածից, մինչև դաշտամիջյան ճանապարհներ»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նա նշեց, որ 2022 թվականին նախատեսում են կառուցել մոտ 500 կիլոմետր դաշտամիջյան ճանապարհ։

«Միջհամայնքային և հանրապետական նշանակության, միջպետական ճանապարհների կառուցման բազմաթիվ ծրագրեր կան, որոնց մի մասը նախատեսված չէ, մի մասը նախատեսված էր։ Պրոցես է՝ անում ենք։ Որոտան, Բարձրավան, Շուռնուխ, բոլոր այդ համայնքների ուղղությամբ հենց այս պահին շինարարներն աշխատում են, ճանապարհներն հնարավորինս բարեկարգում են»,-նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ նշված բոլոր համայնքները կապ ունեն, տրանսպորտ կա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել