Որո՞նք են զինվորական ծառայության հետ կապված սահմանափակումները

Զինծառայողների` որպես պետական հատուկ ծառայություն անցնող անձանց համար սահմանված են իրենց կարգավիճակի հետ կապված որոշակի սահմանա փակումներ:

Այսպես` զինծառայողն իրավունք չունի՝
1) կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.
2) լինել Ազգային ժողովի պատգամավոր, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցնել ընտրովի կամ այլ պաշտոններ.
3) անդամակցել որևէ քաղաքական կուսակցության, կրոնական կամ արհեստակցական միության.
4) ոչ ծառայողական նպատակների համար զինված ուժերում և այլ զորքերում օգտագործել նյութական արժեքներ, տեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցներ.
5) կազմակերպել գործադուլներ կամ մասնակցել դրանց.
6) պաշտոնական դիրքն օգտագործել ի շահ քաղաքական կուսակցությունների, կրոնական, հասարակական միավորումների և դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության.
7) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.
8) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.
9) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
Զինծառայողները չեն կարող կազմակերպել քաղաքական կուսակցություններ և կրոնական միավորումներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել