Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նյեմբերի 9-ի` ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է covid-19-ի
• 1121 նոր դեպք,
• 9152 թեստավորում,
• 2191 առողջացած,
• 62 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 322 364 դեպք, որոնցից 285 057 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29 203 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6762 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1342 է:
Ընդհանուր կատարվել է 2 192 270 թեստավորում։