Քիչ առաջ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանը կարդաց ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի վճիռը: Մարգար Օհանյանին դատապարտեցին վեց տարի ազատազրկման:
ՃՈ նախկին պետը մեղադրվում էր պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար եւ նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատիկանիշներով:
Նա արդարացվեց միայն պաշտոնեական դիրքը չարաշահելու համար առաջադրված մեղադրանքից:
Դեռ հայտնի չէ` նա կբողոքարկի վճիռը թե ոչ:
Շուտով կարող եք դիտել նաև տեսանյութը: