Ադրբեջանը մեկնաբանել է Փաշինյանի և Ալիևի հանդիպման մասին լուրերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին տեղեկություն չկա, սակայն ապագայում նման հանդիպում չի բացառվում, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որևէ հանդիպման հետ կապված որևէ տեղեկություն չկա»,- ասել է Բայրամովը։

Միաժամանակ, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը չի բացառել, որ ապագայում կարող է կայանալ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումը։

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ սպասվում է հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է փաստաթուղթ ստորագրել սահմանազատման և տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների բացման վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել