Ո՞վքեր են պատասխանատու վարչարարությամբ պատճառված վնասի համար

Վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման:

Ոչ իրավաչափ վարչարարության, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասի համար պատասխանատվությունը կրում է`
1) Հայաստանի Հանրապետությունը՝ ՀՀ գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների դեպքում.
2) համապատասխան համայնքը` համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի ( քաղաքապետ` քաղաքային համայնքում, գյուղապետ` գյուղական համայնքում) դեպքում:

1-ին կետով նախատեսված դեպքում վնասի հատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, իսկ 2-րդ կետով նախատեսված դեպքում` համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել