Անձն ունի՞ հատուցման իրավունք, եթե ոչ իրավաչափ ակտի պատճառով կրել է վնաս

Եթե ընդունվել է ոչ իրավաչափ վարչական ակտ, որն առոչինչ է կամ անվավեր է ճանաչվել, ապա վարչական մարմինը, շահագրգիռ անձի դիմումի հիման վրա, պարտավոր է նրան հատուցել այն գույքային վնասը, որն այդ անձը կրել է ոչ իրավաչափ վարչական ակտի գոյությանը վստահելու հետևանքով, բացառությամբ եթե վարչական ակտի հասցեատերը վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունք չի ունեցել:

Հատուցման չափը սահմանում է վարչական մարմինը: Վնասի հատուցման չափը պետք է համարժեք լինի այն օգուտի չափին, որը շահագրգիռ անձը կարող էր ստանալ վարչական ակտի կատարման դեպքում:

Հատուցման մասին պահանջը կարող է ներկայացվել երեք տարվա ընթացքում` վարչական մարմնի կողմից վարչական ակտն անվավեր ճանաչվելու կամ վարչական ակտի առոչինչ լինելը հաստատվելու մասին վարչական վարույթի մասնակիցներին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվանից սկսած:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել