Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայնում են, որ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը:
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Գոռավան համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակը:
ԱԻՆ-ը խնդրում է բնակիչներին չանհանգստանալ։