Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ շահարկումներին, որ պետական միջոցառումներից լուսանկար են տարածում ու գրում՝ «վայ, տեսեք, պաշտոնյաները դիմակ չեն կրում»:
«Հարգելիներս, քաղաքացիներն էլ հարսանիք են անում, սեղանի շուրջ սուրճ խմելիս դիմակ կրո՞ւմ են մարդիկ։ Այս էժան շահարկումներին չպետք է տրվել։ Այո, պետք է հստակ ասենք՝ այսօր մահերի պատասխանատվությունը կրում են այն մարդիկ, որոնք իրականացնում են հակապատվաստումային քարոզչություն», – ասաց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում։