ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ չպատասխանեց՝ երբ կայցելի Արցախ:
«ՀՀ բազմաթիվ պաշտոնյաներ այս ընթացքում այցելել են Արցախ, շարունակում են այցելել ու պաշտոնյաների այցը կկազմակերպվի ըստ նպատակահարմարության», -նշել է նա
Պատգամավորն ասաց, թե երբ ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանն այցելել էր Արցախ, Ադրբեջանի նախագահը զգուշացրել էր, սպառնացել, որ ՀՀ իշխանություններն այլևս չայցելեն Ղարաբաղ:
«Դրանից հետ մենք չենք ունեցել ոչ Ձեր մակարդակով այց, ոչ նախագահի, ոչ Անվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակով այց, ոչ էլ ԱԳ նախարարի մակարդակով», – ասաց Խամոյանը:
Նա կրկին հետաքրքրվեց՝ ե՞րբ Փաշինյանը նպատակահարմար կգտնի այցելել Արցախ:
«Այս հայտարարությունից հետո ՀՀ տասնյակ պաշտոնյաներ այցելել են Արցախ, ըստ նպատակահարմարության՝ Արցախի իշխանությունների հետ կորոշենք ու որոշում կկայացնենք», – ասաց Նիկոլ Փաշինյանը: