Նոր գործառույթ Viber-ում՝ որպես հաղորդակցության անվտանգությունը ևս մեկ աստիճան

Այժմ կարող եք խմբային զրույցներում կարգավորել հաղորդագրությունների անհետացման ժամանակը` 10 վայրկյանից մինչև մեկ օր, ինչպես նաև պաշտպանել ձեր նամակագրությունն ուրիշին փոխանցելուց, արգելել պատճենումը կամ սքրինշոթը։ Գործառույթն արդեն հասանելի է Հայաստանում։

Viber մեսենջերը հայտարարում է նոր գործառույթի՝ խմբային զրույցներում հաղորդագրությունների անհետացման, գործարկման մասին։ Նախկինում այս գործառույթը հասանելի էր միայն մեսենջերում մասնավոր զրույցների համար:

Նորամուծության շնորհիվ Viber-ի օգտատերերը կարող են խմբային զրույցում կարգավորել հաղորդագրությունների անհետացումը հաղորդագրությունը կարդալուց 10 վայրկյան, մեկ րոպե, մեկ ժամ կամ մեկ օր հետո: Android OS 6 և ավելի նոր տարբերակ ունեցող սարքերում, անհետացող հաղորդագրությունների գործառույթն օգտագործելիս, Viber-ն արգելափակում է հաղորդագրության փոխանցումը մեկ այլ օգտատիրոջ, պատճենումը (copy) կամ սքրինշոթը։ IOS-ը և Android-ի ավելի վաղ տարբերակներ օգտագործողներն ինքնաբերաբար կտեղեկացվեն, եթե զրուցարանում ինչ-որ մեկը իր անհետացող հաղորդագրությունն սքրինշոթ անի: Այս գործառույթը կարող է կիրառվել ցանկացած տիպի հաղորդագրության, ներառյալ լուսանկարների և սթիքերների համար:

Օրինակ, տնային խնջույք կազմակերպելիս կարող եք ձեր ընկերներին ուղարկել ինտերկոմի կոդն անմիջապես Viber-ի խմբակային չաթում և անհետացող հաղորդագրության ժամաչափ սահմանել 1 րոպե: Հաղորդագրությունը կանհետանա օգտատերերի կարդալուց մեկ րոպե անց:

Viber-ում մասնավոր և խմբային զրույցները պաշտխանված են ծայրից ծայր (End-to-end) կոդավորմամբ, ինչի շնորհիվ օգտատերերը կարող են վստահ լինել, որ իրենց կապը մնում է մասնավոր և ապահով: Անհետացող հաղորդագրությունները բազմաթիվ գործիքներից լոկ մեկ է, որի շնորհիվ Viber-ն ապահովում է հաղորդագրությունների տարածման և շփման անվտանգ ծառայություն: Այս գործառույթի շնորհիվ օգտատերերը կարող են վստահ լինել ինչպես անձնական, այնպես էլ խմբային զրույցների հաղորդակցության գաղտնիությանը:

«Մենք ուրախ ենք, որ Viber-ն իր բոլոր օգտատերերին նոր հնարավորություն է ընձեռում՝ ուրիշների հետ առավել անվտանգ հաղորդակցվելու համար», – ասաց Rakuten Viber-ի արտադրության գծով փոխնախագահ Նադավ Մելնիկը: «Մեր օգտատերերի անվտանգությունը երկար տարիներ եղել է մեր գերակա առաջնահերթությունը, և դա հաստատում է նաև ծայրից ծայր գաղտնագրման առկայությանը, որը կանխադրված օգտագործվում է Viber- ում: Այս թարմացումով մեր օգտատերերի միջև հաղորդակցության գաղտնիության պաշտպանությունն ավելի անհատականացված է դառնում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել