Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, սիրելի ուսանողներ
Հաշվի առնելով Covid-19 համավարակի տարածմամբ Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ բուհի միայն ուսումնական հատվածին կտրամադրվի արձակուրդ:
Տեղեկացնեմ որ ուսումնական հետագա պրոցեսի կազմակերպման ձևաչափի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի 29.10.2021 թվականին` ԵՊԲՀ պաշտոնական կայքի և ՖԲ-յան էջի միջոցով»: