Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Թվիթերում ադրբեջաներենով սկսել է գործել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ սեյյեդ Ալի Խամենեիի էջը։
Սա, ըստ էության, նշանակում է, որ նա այլևս հանդես է գալու նաև որպես Ադրբեջանի շիաների հոգևոր առաջնորդ՝ իր ուղերձներն այսուհետ փոխանցելով նրանց համար հասկանալի լեզվով։
Փաստացիորեն, Իրանում ստեղծվում է Բաքվի բռնապետի իշխանությանը զուգահեռ, իսկ գաղափարական ազդեցության առումով նույնիսկ դրանից ավելի հզոր, մեկ այլ իշխանություն, որը տարածվելու է հենց Ադրբեջանի վրա»։