Տնտեսագիտական համալսարանն անցնում է առցանց ուսուցման

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը բոլոր կրթաձևերում/առկա, հեռակա/ և բոլոր մակարդակներում/ բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա/ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 15-ը անցնում է առցանց ուսուցման՝ հիմք ընդունելով COVID-19 համավարակի տարածմամբ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված համաճարակային իրավիճակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի սույն թվականի հոկտեմբերի 25-ի գրությունը և Հայաստանի Հանրապետությունում վերջին օրերին COVID-19 հիվանդության կտրուկ աճի միտումը, հանրապետությունում համաճարակային իրավիճակը վերահսկելու և հիվանդության տարածումը զսպելու նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ գրությունը։

Դասացուցակները չեն փոխվում, և դասապրոցեսը կիրականցվի հաստատված և հրապարակված դասացուցակների հիման վրա։ Առցանց դասերի կազմակերպման Zoom-ի հղումները ուսանողներին կտրամադրեն դասախոսները։ Գրադարանը աշխատանքային օրերին ու ժամերին բաց է լինելու, և սպասարկումն իրականացվելու է անխափան։ Միևնույն ժամանակ նշենք, որ ՀՊՏՀ առցանց գրադարանում առկա գրականությունը հասանելություն կունենա նաև բուհի տարածքից դուրս։

Հեռակա կրթաձևի ուսանողների ուսումնական գործընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն և այլ պարզաբանումներ կհաղորդենք առաջիկայում։ Խնդրում ենք հետևեք ՀՊՏՀ պաշտոնական կայքին և ֆեյսբուքյան էջին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել