Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ այսօր երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում ձյուն։ Վարորդներին կոչ ենք անում նշված շրջաններ երթևեկել ձմեռային անվադողերով։
Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ի գիշերը սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 25-ին կեսօրից հետո, 26-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:
Հոկտեմբերի 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2021/10/Armenia_25_10_2021.png)