Կադաստրի կոմիտեից հայտնում են, հոկտեմբերի 25-ից ժամանակավորապես չեն սպասարկի Կադաստրի կոմիտեի «Եղվարդ» և «Գավառ» գրասենյակները։
«Շարունակում են փակ մնալ նաև «Շենգավիթ» և «Նոյեմբերյան» սպասարկման գրասենյակները, որոնց վերաբացման մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Հիշեցնում ենք, որ Կադաստրի կոմիտեն դիմումատուներին հնարավորություն է ընձեռել ցանկացած տեսակի դիմում ներկայացնել նաև http://e-cadastre.am/ առցանց հարթակի միջոցով։
Էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելիս առաջացած հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 060-474207, 060-474205»,-ասված է հայտարարության մեջ: