Նարեկ Հ.-ն հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից․ ոստիկանություն

Ոստիկանության ՔՈԳՎ և Սևանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 22-ին Սևան քաղաքում հայտնաբերվել և Սևանի բաժին բերման է ենթարկվել ՌԴ իրավապահների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի (Ավազակային հարձակումը) մեղադրանքով հետախուզվող Նարեկ Հ.-ն։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել