Բարձրագույն դատական խորհուրդը հայտնում է․
«Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԲԴԽ-ում ավարտվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ՝ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը:
Խորհուրդը հեռացավ որոշում կայացնելու, որը կհրապարակվի հոկտեմբերի 25-ին՝ ժամը 14:55-ին»: