«Առուշ Առուշանյան» դաշինքը առաջատար է 3 համայնքում

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 6 համայնքում, իսկ Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով  հերթական ընտրություններ:

Սյունիքի մարզի Բրաձրավան, Որոտան և Շուռնուխ համայնքներում առաջատար է «Առուշ Առուշանյան» դաշինքը:

Ըստ նախնական տվյալների`

34/17 ընտրատեղամաս` Շուռնուխ

1. «Առուշ Առուշանյան» դաշինք – 42 ձայն,

2. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն – 1 ձայն,

3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 14 ձայն:

34/18 ընտրատեղամաս` Բարձրավան

1. «Առուշ Առուշանյան» դաշինք – 37 ձայն,

2. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն – 1 ձայն,

3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 33 ձայն:

Որոտան համայնքում ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Առուշ Առուշանյանին տվել են 68 ձայն, իշխանական Վլադիմիր Աբունցի օգտին 31 ձայն:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցում են «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Հայ ազգային կոնգրես» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել