Նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 8-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 4-ի ԲԴԽ-81-Ո-218 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-նշված է հրամանագրում:
Հիշեցնենք, որ Գասպարյանը նախկինում զբաղեցրել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշոտնը։