Նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 8-ին նոր հրամանագրեր է ստորագրել, մասնավորապես.
Նանա Դալլաքյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Դիանա Ղուկասյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: