«Աշխարհում դեռ չի ստեղծվել մի բան, որը պատվաստումից ավելի էֆեկտիվ կլինի: Հանրահայտ փաստ է, որ պատվաստումները 100 տոկոսով չեն պաշտպանում մարդկանց վարակվելուց, բայց ապացուցված փաստ է, որ պատվաստված լինելն էականորեն նվազեցնում է, և՛ վարակվելու ռիսկը, և՛ հիվանդությունը ծանր տանելու ռիսկը»,-այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ըստ նրա լրագրողական համայնքը չպետք է մասնակացի, իր խոսքով՝ մանիպուլյատիվ քննարկումների, կապված կորոնավարակի հետ:
ԱԺ փոխխոսնակը նշեց, որ այս հարցումը բոլորը պետք է միասնական լինեն, նաև ընդդիմադիրները:
«Ես կարծում եմ, որ եթե թեստերը լինեն անվճար, դա կբերի նրան, որ մարդիկ էլ ավելի քիչ հակված կլինեն պատվաստվելուն: Սա իմ անձնական կարծիքն է: Ես կուզենայի, որ բոլոր քաղաքական ուժերը միահամուռ ասեին՝ ժողովուրդ ջան, պատվաստվեք, որովհետև սա պետք է»,-ասաց պատգամավորը: