ՀՅԴ Նիկոլ Աղբալյան Ուսանողական Միությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.
«Տեղեկացնում ենք, որ այսօր` 15։00֊ին Կառավարության գլխավոր մասնաշենքի առջև մեր կողմից նախատեսված ակցիայի հարցով մեզ հետ կապ են հաստատել ՀՀ ոստիկանությունից` պահանջելով ակցիայի ընթացքում բարձրախոս չօգտագործել։
Մենք դատապարտում ենք «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի կոպտագույն խախտումով քաղաքացիների իրավունքների և ազատությունների ոտնահարումը գործող իշխանությունների կողմից, միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ չենք կատարելու ՀՀ Ոստիկանության կողմից ներկայացվող ապօրինի պահանջը։
Ժամը 15։00֊ին կհանդիպենք Կառավարության գլխավոր մասնաշենքի առջև»։