Հորդորում ենք մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով․ ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են` ձյան և անձրևի տեսքով:

Մարզերում որոշ ճանապարհահատվածներ դժվարանցանելի են, իսկ Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարներով երթևեկելու համար։

«Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ հորդորում ենք մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,-նշված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել