Պատերազմը սկսվել է տգիտության, ապիկարության պատճառով, բայց ավարտվել է ըստ պայմանավորվածության․ Ռոբերտ Քոչարյան

Ինչու պատերազմը չկանգնեցվեց հոկտեմբերի 7-ին և 19-ին, այս հարցադրումն իր մամուլի ասուլիսում հնչեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ մեջբերելով նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանը. «Չենք կանգնեցրել, որ մեզ դավաճան չհամարեն»։

«Սրանից բխում է հետևյալը՝ բոլոր զոհված զինվորների ծնողները կարող են համարել, որ հոկտեմբերի 7-ից հետո բոլոր զոհերի մեղքը և պատասխանատվությունն այն մարդու վրա են, որը կարող էր պատերազմը կանգեցրել և չի արել։ Խուսափել է այդ ծանր, բայց պատասխանատու որոշումը կայացնելուց», – ասաց երկրորդ նախագահը՝ խոսելով պատերազմի պատճառների և հետևանքների մասին։

Նրա խոսքով՝ կա նաև հետևյալ հարցադրումը՝ մեր պարտությունը տգիտությա՞ն հետևանք է, թե՞ դավաճանության։

«Չափազանց շատ են այն փաստերը, որոնք խոսում են հնարավոր պլանավորված պարտության մասին։ Եվ բոլորս իրավունք ունենք մտածելու, որ դա հենց այդպես է այնքան ժամանակ, մինչև դա չհերքվի շատ լուրջ և խորը քննության ճանապարհով։ Փաստերի համադրումը հիմք է տալիս մտածել, որ շատ հավանական է, որ պատերազմը սկսվել է տգիտության, անկարողության, ապիկարության պատճառով, բայց ավարտվել է ըստ պայմանավորվածության», – ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել