Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն ամփոփում են բանակցությունների արդյունքները։ Դրա ընթացքում Փաշինյանը խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մասին։
Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա 3-րդ երկրում, ժամկետի և տեղի սահմանափակում չկա, որովհետև համանախագահները նման հանդիպումներ կազմակերպելու պրակտիկա ունեն։
«Հույս ունեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո հնարավոր կլինի ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը»,-նշեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ տրամաբանորեն, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային, ավտոմոբիլային ճանապարհները, որոնք գոյություն ունեն, պիտի բացված լինեին կամ գտնվեին բացման շեմին։
Մանրամասները՝ տեսանյութում։