Ի՞նչ ժամկետում է վերաքննիչ վարչական դատարանը վարույթ ընդունում բողոքը

Վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերի բացակայության դեպքում բողոք բերելու վերջնաժամկետը լրանալուց հետո` ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, վերաքննիչ վարչական դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում։

Որոշման մեջ նշվում են գործի քննության ժամանակն ու վայրը։

Բողոքը վարույթ ընդունելու որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում վերաքննիչ դատարանը այդ որոշումը ուղարկում է դատավարության մասնակիցներին` միաժամանակ պատասխանողին տեղեկացնելով բողոքին պատասխան ներկայացնելու նրա իրավունքի մասին։

Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո վերաքննիչ դատարանը իր նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակցի միջնորդությամբ կարող է կասեցնել բողոքարկվող դատական ակտի կատարումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել