Սյունիքի մարզպետը Դավիթ Ղուլունցին նշանակել է Տեղի համյանքապետի ժամանակավոր պաշտոնակատար

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը սեպտեմբերի 22-ին որոշում է ստորագրել, որով Տեղի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Դավիթ Ղուլունցին։

«Դավիթ Ղուլունցին 2021թ․ սեպտեմբերի 24-ից նշանակել ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»,- ասված է որոշման մեջ։

Նշենք, որ առաջիկա ավագանու ընտրություններին Դավիթ Ղուլունցը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։

Իսկ Տեղի նախկին համայնքապետն էր Ներսես Շադունցը, ում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը պետական կառավարման և ՏԻՄ համակարգում երկարամյա, բարեխիղճ աշխատանքի համար այսօր՝ սեպտեմբերի 23-ին,  պատվոգիր է հանձնել։ Վերջինս չի առաջադրել իր թեկնածությունը սպասվող ընտրություններում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել