ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նախորդ տարի, երբ առաջին անգամ Տարվա լավագույններ մրցույթի հիմքում դրեցինք ծրագրային առաջարկների խրախուսման գաղափարը, 54 հայտ էինք ստացել, այս տարի արդեն մի քանի հարյուր ծրագրեր ենք ստացել։
Ուրախ եմ, որ հանրակրթության և նախադպրոցական կրթության ոլորտում նոր գաղափարները, ծրագրերը խրախուսելու այս եղանակը սկսում է տարածվել ու ընդունվել»։