Սեպտեմբերի 19-ին, ժամը 07։30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են։
«Արևիկ» ազգային պարկի տարածք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Այրվել է մոտ 300 հա բուսածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 126 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։
Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։
Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն։