Ինչպե՞ս է իրավաչափ վարչական ակտը ուժը կորցնում

Իրավաչափ է այն վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի պահանջներին համապատասխան: Միջամտող իրավաչափ վարչական ակտը կարող է ուժը կորցնել, բացառությամբ այն դեպքերի, երբ պետք է նորից ընդունվի միևնույն բովանդակությամբ նոր վարչական ակտ, կամ եթե այդ ակտի ուժը կորցրած ճանաչելն արգելվում է օրենքով նախատեսված այլ պատճառներով:

Բարենպաստ իրավաչափ վարչական ակտը կարող է ուժը կորցնել, եթե`
ա) օրենքի փոփոխության պատճառով վերանում է տվյալ վարչական ակտի անհրաժեշտությունը, կամ դադարում է այդ ակտի գործողությունը.
բ) ուժը կորցրած ճանաչելը թույլատրվում է օրենքով կամ պայմանավորված է իրավաչափ վարչական ակտում այդպիսի վերապահմամբ.
գ) վարչական ակտի հետ կապված է օրենքով նախատեսված որևէ պարտականություն, որը պետք է կատարեր այդ ակտի հասցեատերը, սակայն չի կատարել կամ պատշաճ չի կատարել.
դ) ակտի ընդունումից հետո` փաստական հանգամանքների փոփոխության հետևանքով, վարչական մարմինն իրավունք կունենար չընդունելու տվյալ վարչական ակտը, և եթե վարչական ակտի ուժը չկորցնելու դեպքում կարող է խախտվել գերակայող հանրային շահը.
ե) նորմատիվ իրավական ակտի փոփոխության հետևանքով վարչական մարմինն իրավունք կունենար չընդունելու տվյալ վարչական ակտը, քանի դեռ այդ վարչական ակտի հասցեատերը չի օգտվել վարչական ակտով տրամադրված օգուտներից, կամ նրա նկատմամբ դեռևս չեն կատարվել այն գործողությունները, որոնք վարչական ակտով երաշխավորված են եղել, և եթե վարչական ակտն ուժը չկորցնելու դեպքում կարող է խախտվել գերակայող հանրային շահը.
զ) անհրաժեշտ է վերացնել այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, ինչպես նաև պետության անվտանգության կամ առանձնապես կարևոր հանրային շահերի պաշտպանության համար ծանր հետևանքները կամ խուսափել դրանց առաջացումից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել