Ամուսնալուծվելիս ամուսինների միջև ծագող վեճերիքննարկման կարգը

Դատական կարգով ամուսնալուծվելիս, ինչպես նաև անկախքաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումիրականացնող մարմիններում ամուսնալուծվելիս ամուսիններըկարող են դատարան ներկայացնել համաձայնություն այն մասին,թե նրանցից ում հետ են ապրելու երեխաները, երեխաներին և(կամ) անաշխատունակ անապահով ամուսնուն պահելու համարապրուստի միջոցները հոգալու կարգի, այդ միջոցների չափերիկամ ամուսինների ընդհանուր գույքի բաժանման մասին։
Ամուսինների միջև համաձայնության բացակայության դեպքումդատարանը պարտավոր է`

ա) որոշել, թե ամուսնալուծությունից հետո ծնողներից ումհետ պետք է ապրեն երեխաները.
բ) որոշել, թե որ ծնողից և ինչ չափով պետք է ալիմենտ(ապրուստավճար) բռնագանձվի.
գ) ամուսինների (ամուսիններից մեկի) պահանջով կատարելնրանց ընդհանուր սեփականությունը համարվող գույքիբաժանումը.
դ) ամուսնուց ապրուստի միջոց ստանալու իրավունք ունեցողմյուս ամուսնու պահանջով որոշել այդ միջոցների չափը։
Ինչպես նաև եթե գույքի բաժանումը շոշափում է երրորդանձանց շահերը, ապա դատարանը կարող է գույքի բաժանմանմասին պահանջն առանձնացնել որպես առանձին վարույթ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել