Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Արա Ն.-ի, Կարեն Մ.-ի, Էրիկ Վ.-ի:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Արա Ն.-ն Աննա Ն.-ի հետ ամուսնանալու նպատակով նախնական համաձայնության է եկել Կարենի և Էրիկի հետ և բռնություն գործադրելով` Աննայի կամքին հակառակ առևանգել են վերջինիս:
Մեղարյալներից երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ մեկի նկատմամբ` գրավ:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: