«Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը կանցկացվի նաև պաշտոնատար անձ չհանդիսացող անձանց նկատմամբ․ օրենքի նախագիծ

Արդարադատության նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ։

Ըստ նախագծի՝ առաջարկվում է ընդլայնել կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում միջոցառման շրջանակները և այն թույլատրելի համարել նաև ապօրինի վարձատրություն ստանալու կամ ապօրինի վարձատրություն տալու հանցագործության բացահայտման համար:

«Գործնականում Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման առկայության պայմաններում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները զրկված են պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու կամ վերջիններիս ապօրինի վարձատրություն տալու,  իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելու կամ իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալու հանցագործությունները բացահայտելու նպատակով իրականացնել «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը:

Ուստի հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում կատարել փոփոխություն, որը հնարավորություն կտա «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը անցկացնել նաև ոչ միայն հիշյալ, այլ նաև ՀՀ քրեական օրենսգրքում առկա պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու կամ վերջիններիս ապօրինի վարձատրություն տալու,  իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելու կամ իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալու հանցագործությունների դեպքում»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել