ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հայտնում է․
«Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես ապաստանած հարգելի արցախցիներ
Ի պատասխան տարածված ապատեղեկատվության, որում, մասնավորապես, նշվում է, թե օպերատիվ շտաբը ճամբարներ է կազմակերպում, միջոցառումներ իրականացնում, մինչդեռ, իրականում, Շտաբն աշխատում է ամենօրյա ծանրաբեռնվածությամբ՝ ձգտելով լուծումներ գտնել իր առջև ծառացած բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրներին, ինչը, բարեբախտաբար, հաջողվում է անել:
Օգտագործելով առիթը՝ նշենք, որ Շտաբն իր տանիքի ներքո հյուրընկալել է Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն ՊՈԱԿ-ին, աջակցել նրա վերաբացմանը` նպատակ ունենալով դեռահասների մեջ դաստիարակել հայրենասիրության, ազգասիրություն, նրանց մեջ սերմանել ազգային արժեքները` հայ լինելու և հայ մնալու գաղափարը: Եվ նմանատիպ միջոցառումներն անցկացվում են Կենտրոնի նախաձեռնությամբ։
Ի դեպ, Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն ՊՈԱԿ-ը պատրաստ է իր գիրկն ընդունելել Արցախի յուրաքանչյուր բալիկի և ձեր երեխանարին նույնպես ընդգրկել նախաձեռնվող նմանատիպ միջոցառումներում»։