Արմեն Չարչյանը հիպերգլիկեմիկ կոմայով հիվանդանոց է տեղափոխվել․ Թագուհի Թովմասյան

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը այցելել է ԱԺ պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանին։

Թովմասյանը հայնեց, որ Չարչյանը մոտ 20 բարձրության շաքարային դիաբետով տեղափոխվել է հիվանդանոց, հիպերգլիկեմիկ կոմայով (պրեկոմա)։

Ըստ նրա` Արմեն Չարչյանը պնդել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի ցուցումով: Արմեն Չարյանը տվյալներ ունի, ըստ որոնց՝ Ջհանգիրյանը հանդիպել է իր գործով դատավորներ Լուսինե Աբգարյանին և Ռուբեն Մխիթարյանին:

«Այն ֆիզիկական վիճակը, որ տեսա Արմեն Չարչյանի մոտ, ինձ հիմք է տալիս պնդելու, որ պարոն Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, խափանման միջոցը փոխվի, որովհետև ամենաանցանկալի հետևանքները կարող են լինել»,-ասաց Թագուհի Թովմասյանը:

Նիստին ներկա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հայտնեց, որ քիչ անց խմբակցության պատգամավորներով այցելելու են իրենց գործընկերոջը: Նա ևս պնդեց, որ Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել