Կորոնավիրուսից մահացել է 14 մարդ, հաստատվել է 587 նոր դեպք

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 246 997 դեպք, որոնցից 230 820-ն` առողջացած, 4968-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10040 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 594 150 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5670 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 587 նոր դեպք: Ունենք 529 առողջացած, 14 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1169 է:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել