Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 08-09-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 8-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վրկ, 8-9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
