«Սերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի» գործը մակագրվել է դատավոր Սերգեյ Սահակյանին

3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայցադիմումը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը։

Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն օգոստոսի 25-ին ԱԺ-ում ելույթների ժամանակ ասել է հետևյալը․ «3-րդ նախագահն եկելա Հայաստան, կոշիկները մեկը մյուսից մի համար մեծա եղել»։

Սերժ Սարգսյանը 1 միլիոն դրամի չափով փոխհատուցում է պահանջել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել