Սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվեց սեպտեմբերի 25-ը` շաբաթ օրը: Կառավարությունը որոշումը ընդունեց այսօրվա կառավարության նիստի ընթացքում։
Նշվում է, որ նման կարգավորումը պայմանավորված է տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ: Նշենք, որ սեպտեմբերի 21-ը ոչ աշխատանքային օր է, այդ օրը նշվում է Անկախության 30-ամյակը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց ՀՀ անկախության 30-ամյակը պետք է պատշաճ ձևով նշվի:
«Ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու գունագեղ տոնակատարություն ու դա նվիրված է լինելու ՀՀ անկախության, անվտանգության ու Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին», – ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։